Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ

Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս երկու ամիս»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, որ Աշոտյանին կալանավորել են հունիսի 15-ին:

 Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: