Արմեն Սարգսյանը ետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը

Արմեն Սարգսյանը ետ է վերադարձրել  Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը

Մեր տեղեկություններով՝ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը, նա առարկում է վարչապետի կայացրած որոշումը։

Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում կամ պետք է հաստատեր, կամ առարկեր՝ հետ վերադարձնելով։

Եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի վերադարձը, նախագահը կարող է այն ուղարկել ՍԴ, որտեղ  կքննվի սահմանադրականության հարցը: Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը շարունակելու է մնալ Գլխավոր շտաբի պետ:

ՀԳ Ավելի ուշ նախագահականից հայտարարեցին, որ միջնորդությունը ետ չի վերադարձվել՝ դեռ երկօրյա ժամանակ ունեն որեւէ որոշում կայացնելու համար։ Ըստ ամենայնի, նախագահականում քննարկումներ են ընթանում ու այս տարբերակն է նաեւ քննարկվում, եւ մեր տեղեկատվությունը նման արտահոսքի հետեւանք է։