Ժամը 18:00-ին` հանրահավաք ԱԺ-ի դիմաց

Ժամը 18:00-ին` հանրահավաք ԱԺ-ի դիմաց

Այսօր` ժամը 18:00-ին Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա հանրահավաք, կազմակերպիչը նորաստեղծ «Բռունցք Բեր» շարժումն է.

«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վաղը՝ ապրիլի 20-ին, ժամը՝ 18:00-ին հավաքվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիմաց և անհամաձայնություն հայտնել Հայաստանի Հանրապետության գործող վարչակազմի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ տարածքների Ադրբեջանին միակողմանի զիջելու քաղաքականությանը: 

Վարչակազմի ներկայացրած սահմանազատման տարբերակը և գործըթացը լրջագույն սպառնալիքներ և ռիսկեր են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար:

Մենք պահանջում են վարչակազմից.

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի պաշտպանական դիրքերը չփոփոխել, մինչև Հայաստանի Հանրապետության շահերից բխող լուծում չտրվի պետական սահմանի որոշմանը: 
Պետական սահմանի որոշումը իրականացնել՝ ելակետ ընդունելով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքները և ազատությունները:
Պետական սահմանի հատվածական սահմանագծի որոշմումը հանել շրջանառությունից, և Հայաստան-Ադրբեջան ամբողջական սահմանագիծը ներկայացնել հանրության դատին:
Միջպետական մակարդակով արձանագրել Հայաստանին ետ վերադարձվող տարածքները, որոնց մասին բարձրաձայնել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության տարածքների փոխոխության պարագայում դիմել համապետական հանրաքվեի, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածով:

Մենք չենք հանդուրժում վարչակազմի վարած քաղաքականությունը և կոչ ենք անում բոլորին միանալ և ստիպել գործող վարչակազմին ընդունել վերը նշված պահանջները»,- ասված է հայտարարության մեջ: