Պատմական ոչ մի փաստ այս դրվագի մասով չկա

Պատմական ոչ մի փաստ այս դրվագի մասով չկա

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկեղծ ասած՝ որոշել էի դրա էսօրվա ոչ մի ասածին չանդրադառնալ, բայց էս մեկը համբերությանս բաժակը լցրեց։ Ուրեմն, Պրահա տեղ նստել ա, հավաքել մի խումբ հայերի ու ասում ա, ուշադիր, որ երկրորդ համաշխարհայինի առաջի օրերին Ստալինին երկար ժամանակ չէին գտնում, հետո գտնում են դաչայում բերանքսիվայր ընկած։ Այսինքն, մթոմ էն կարգի շոկ ա ապրել, որ իրեն կորցրել ա, երկու ձեռքով գլուխը բռնել, ու վախից կծկվել։ 

Լավ, մանիպուլյացիան, սուտ խոսելը, պատմությունն էլի աղավաղի ու խեղաթյուրի, բայց է՞ս կարգի լկտիաբար։ Տղա ջան, դու կամ ուկրաինական ինչ֊որ տիկ տոկի վիդեո էս նայել, կամ էլ բրիտանացիքի նկարած կոմեդիայի տակ уս մնացել։

Պատմական ոչ մի փաստ, ոչ մի ակնարկ էս դրվագի մասով, ես` որպես Վիսարյոնովիչի կենսագրությունը մի քիչ ուսումասիրած մարդ, չեմ տեսել։ Էդվարդ Ռադզինսկին լսեր` բավականին հետաքրքիր ձևով կարտահայտվեր` ասեմ քեզ։

Ջոգո՞ւմ եք, Վիսարյոնովիչը, ում զորքը գրավեց համարյա ամբողջ Եվրոպան, ով մենակ դուրս եկավ ցելի աշխարհի դեմ, ըստ դրա` գլուխը բռնել, թախտի տակ ծվարել էր։ 

Խելքիդ խելք ասա, հասկացանք, որ կռուտիտի, մարդկանց ականջներին լապշա կախելու արքան էս, բայց գեղիցը մարդ կա, մի քիչ զգույշ կաց»։