Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար

Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար

Խոյ․ Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները գտնվելու համընդհանուր ուշադրության եւ հիացմունքի կենտրոնում։ Հատկապես ձեր ուշադրությունը կուզենան գրավել հակառակ սեռի ներկայացուցիչները։ Հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ։

Ցուլ․ Միակ բանը, որ դուք այսօր անկեղծորեն կցանկանաք՝ քնելն է։ Ոչ լիարժեք քունը խանգարում է արդեն նույնիսկ աշխատանքային պարտականությունները կատարելիս։ Եթե կա հնարավորություն, պարզապես դուրք մի եկեք տանից, ու ապահովելով լռություն լրացրեք քնի պակասը։

Երկվորյակներ․ Այսօր համեմատաբար նվազ ուղղագիծ կլինեք, քան սովորաբար լինում եք։ Դիվանագիտական հրաշքներ ցուցադրելու կարիք չկա։ Պարզապես փորձեք լինել շրջահայաց ու օրը կանցնի առանց ավելորդ լարվածության ու տհաճությունների։

Խեցգետին․ Այժմ փորձեք ամեն ինչին վերաբերվել հումորով։ Դա կօգնի ձեզ այլ հայացքոն նայել մինչ այժմ ձեզ համար խճճված թվացող իրադրությանը եւ կարգավորել ամեն բան։ Օրվա աշխատանքային բաղադրիչին տրամադրվեք թեթեւ։ Ամեն բան այնքան լուրջ չէ, որքան թվում։ Իսկ այ առողջության հետ կապված հարցերի հանդեպ եղեք չափազանց ուշադիր։

Առյուծ․ Այսօր կարեւոր ընտրություն կատարելու հարցի առաջ կկանգնեք։ Որեւէ մեկը չի գա օգնության, եւ որոշումներ կայացնելիս կլինեք միայնակ։ Ամեն դեպքում հարցերին կմոտենաք պատասխանատու կերպով ու կկարողանաք ճիշտ որոշում կայացնել։ Այս օրը կօգնի ձեզ կոփվելու բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հարցում։

Կույս․ Օրվա ընթացքում ոչինչ չի լինի ձեր համար անհասանելի։ Իհարկե, շատ ժամանակ կծախսեք սիրային հարցեր քննարկելու համար, սակայն ամեն դեպքում ձեր տված խորհուրդները օդում չեն մնա։ Հնարավոր է երեկոյան ինչ որ հետաքրքիր տեղ ձեզ հրավիրեն։

Կշեռք․ Օրը կդասավորվի ձեր համար բավական հաջող։ Դուք կունենաք այն մարդկանց աջակցությունը, որոնց կարեւոր եք համարում ձեզ համար։ Օրվա ընթացքում առաջին պլանում կլինի ընտանիքը։ Ընտանեկան հարցերը կարգավորելիս եղեք հատկապես բծախնդիր։

Կարիճ․ Այժմ աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սկսել պայքար վատ սովորությունների դեմ, եթե իհարկե այդպիսիք ունեք։ Զբաղվեք ինքնաքննությամբ եւ հենց հայտնաբերեք որեւէ վնասակար սովորություն, ձեռնամուխ եղեք դրանից հրաժարվելու պրոցեսին։ Հոգեբանորեն դուք պատրաստ եք դրանք հաղթահարելուն։

Աղեղնավոր․ Այսօր կպարզեք ձեզ համար, որ նոր հոբբի ունեք, որը չափազանց շատ է ձեզ ձգում։ Զգույշ եղեք, քանի որ նոր հոբբիով տարվելով, կարող եք աչքաթող անել հիմնական աշխատանքը։ Հիշեք, որ կարեւորն աշխատանքն ու եկամուտներն են ձեզ համար։

Այծեղջյուր․ Սիրային հարաբերությունները նշանի ներկայացուցիչներին կստիպեն զգալ ինչպես ամերիկյան բլուրների ատրակցիոնում։ Զիգզագների ու կտրուկ շրջադարձերի պակաս ողջ օրվա ընթացքում չեք զգա։ Ֆինանսական վիճակը անկայուն է։ Կարող են առաջանալ տարակարծություններ ղեկավարության եւ գործընկերների հետ։

Ջրհոս․ Արեւի տակ տեղ գրավելու համար ստիպված կլինեք բավական երկար ու վճռական կերպով պայքարել ինչպես մրցակիցների, այնպես էլ սեփական թերությունների հետ։ Կհաղթի նա, ով կունենա ամենալավ ռազմավարությունը եւ կպահպանի ողջամտությունը նույնիսկ ամենալարված պահին։

Ձկներ․ Իրադարձությունների հոսքը կդիտարկեք մեկ ընդհանուր պատկերի մեջ եւ շատ բաներ կհասկանաք ինքնուրույն կերպով։ Ապա արդեն ամեն ինչ կվերածեք փազըլի եւ կսկսեք մասնիկ առ մասնիկ զբաղվելով ամեն մի խնդրով ու գործով։ Խոսքը եւ գործանական հարցերին է վերաբերվում եւ տնային խնդիրներին եւ ընտանիքի անդամների հետ հարաբերություններին։