Սա կարևոր տեղեկատվություն է կառուցապատողների համար․ այսուհետ պատիժ է նախատեսված

Սա կարևոր տեղեկատվություն է կառուցապատողների համար․ այսուհետ պատիժ  է նախատեսված

«Այն կառուցապատողները, որոնք չունեն ավարտական ակտեր ու շահագործման թույլտվություն, ենթարկվելու են համապատասխան պատժի։ Այսինքն՝ նախ ավարտական ակտ պետք է ունենաս, որ կարողանանս ունենալ շահագործման թույլտվություն»։ Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական հերթական խորհդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ժամանակին սրանք չունենալու համար շենքերը շահագործվում էին, քանի որ պատիժ չկար նախատեսված դրա համար, սակայն հիմա, սիրելի կառուցապատողներ, հարգելի գործընկերներ, հույս ունեմ, որ այս կարևոր տեղեկատվությունը բոլորիդ կհասնի։ Մենք նոր շրջափուլ ենք մտնում, որ բոլորը պիտի իրենց ավարտական ակտերը անպայման հանեն»,- պնդեց Ավինյանը։