Ինձ համար կանգնած էի, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր․ Սրբազանը՝ Փաշինյանի՝ պատարագին մասնակցելու մասին

Ինձ համար կանգնած էի, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր․ Սրբազանը՝ Փաշինյանի՝ պատարագին մասնակցելու   մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ըստ լուրերի՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  Գյումրի էր այցելել, մտել  եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվել:

Մեր աղբյուրներն ասացին, որ վարչապետը հանդիպելով սրբազանի անբարեհամբույր ընդունելությանը, դուրս է եկել եկեղեցուց:

Միքայել արքեպիսկոպոս Սրբազանի հետ hraparak.am-ը զրուցեց պատարագից անմիջապես հետո: Սրբազանն ասաց, որ վարչապետն, այո, եկեղեցի մտել է եւ արագ հեռացել: «Մի վայրկյանով մտավ դուրս եկավ, ավելի ճիշտ՝ մոմ վառեց, գնաց, տևեց երևի 1 րոպե»:

Սրբազանից հետաքրքրվեցինք՝ ճիշտ է, որ վարչապետն իր կողմից սառը վերաբերմունքի է արժանացել եւ հավանաբար հեռացել է հենց այդ պատճառով, քանի որ ջերմ ընդունելության չի արժանացել: « Ես ինձ համար կանգնած էի, պատարագ էի մատուցում, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր»,-ասաց նա: