Ոստիկանապետի դին գտած տանը բացի 2 անձից, ոչ ոք մուտք չի գործել. նոր մանրամասներ | Հրապարակ 24.09.2019

Ոստիկանապետի դին գտած տանը բացի 2 անձից, ոչ ոք մուտք չի գործել. նոր մանրամասներ | Հրապարակ 24.09.2019

2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայաստանի նախկին ոստիկանապետերից Հայկ Հարությունյանը: 
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ:
«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»,-հայտնել են ՔԿ-ից:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում