Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» բաժնետրիկան ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» բաժնետրիկան ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ներկայումս ձերբակալված է Երևանում, վերընտրվել է «Սիստեմա» բաժնետրիկան ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Սիստեմա» ԲԺԿ-ի բաժնետերերը շաբաթ օրը կայացած ամենամյա հանդիպմանը վերընտրել են տնօրենների խորհուրդը նույն կազմով:

Այսպիսով՝, Քոչարյանի հետ միասին իրենց տեղերը պահպանել են նաև կորպորացիայի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, նախագահ ՝ Անդրեյ Դուբովսկովը, Segezha Group-ի նախագահ Միխաիլ Շամոլինը, «Սեստեմա»-ի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «РТИ»-ի գլխավոր կոնստրուկտոր Սեգեյ Բոևը, «Вимм-Билль-Данн»-ի նախկին համասեփականատեր Դավիդ Յակոբաշվիլին, KPMG ռուսական բաժնի նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, Լյուքսեմբուրգից քաղաքական գործիչ Ժաննո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմմերը, և կորպորացիայի աուդիտի, ֆինանասական ռիսկերի կոմիտեի անդամ Աննա Բելովան:

Այս մասին հայտարարություն է տարածվել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Հայտարարության մեջ ասված է ՝

«Այսօր, ինչպես գիտեք, նա նորից կալանավորված է։ Հաշվի առնելով, որ առաջին հերթին չկան մեղադրանքներ, իսկ երկրորդ՝ նրա դեմ դատավարությունն ակնհայտորեն քաղաքական է, մենք անհրաժեշտ համարեցինք Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում։ Հատկապես, որ նա տվել էր վերընտրվելու վերաբերյալ իր համաձայնությունը, երբ որոշ ժամանակով ազատության մեջ էր։ Կարծում ենք՝ այդպես ճիշտ է», - այսօր Մոսկվայում կայացած «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ ասել է «Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը։