ՄԻՊ-ը հրաժարակա՞ն կտա

ՄԻՊ-ը հրաժարակա՞ն կտա

Շուրջ մեկ շաբաթ է՝ մենք լուրեր էինք ստանում, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Մեր հարցին ի պատասխան՝ անցած շաբաթ ՄԻՊ խոսնակ Ամալյա Մարգարյանը հերքել էր այդ փաստը՝ նշելով, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ 

Հենց նոր տեղեկացանք, որ իրականում ՄԻՊ-ը պատրաստվում է հրաժարական տալ։ «Հրապարակի» տեղեկությունների համաձայն՝ նրա դիմումը ուղարկվել է ԱԺ։ 

Մեր աղբյուրը նշում է,որ Գրիգորյանին պատրաստվում են գործուղել Բարձրագույն դատական խորհուրդ։