Հասարակություն

Արտակ Շաբոյանը եւ նրա ընտանիքը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Արտակ Շաբոյանը եւ նրա ընտանիքը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Շաբոյանն ու ընտանիքի անդամներն օգոստոսի 23-ին հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Դատախազությունը Արտակ Շաբոյանին պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել։

Դատախազություն են հրավիրվել նաեւ նրա կինը` Քրիստինե Եղիազարյանը, մայրը՝ Մարիետա Մանուկյանը և դուստրը՝ Անի Շաբոյանը։

Նշենք, որ դեռևս հայտնի չէ` ինչ գույքի մասին է խոսքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image