Նախարարը հրաժարական է տալիս

Նախարարը հրաժարական է տալիս

Մեր տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Մենք կապվեցինք Գրիգորյանի հետ, հարցրինք՝ արդյո՞ք հրաժարական է տվել։

«Եկեք չմեկնաբանեմ էլի, ինձ մի զանգեք։ Մամուլ ունենք»,- ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ Գրիգորյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»։

Էրիկ Գրիգորյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 17-ին Կապան քաղաքում։

1995-2000 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի՝ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության բաժնում։ 2004-2005 թվականներին սովորել է Էգեյան համալսարանի, բնապահպանական գիտությունների ֆակուլտետում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային անսպիրանտական ծրագիրը։

2007 թվականին սովորել է Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիրը։ 2008-2009 թվականներին սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանում, ստացել է դոկտորական ուսում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի տնտեսագիտությունը։

Աշխատել է էկոհամակարգերի տարբեր ծրագրերում։ 2017 թվականի փետրվարի 22-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։

Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է։

2018-2019 թվականներին զբացղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, 2019 թ.-ից  ՀՀ շրջակա միջավայրի նախարարն է։ 

Էրիկ Գրիգորյանը medialab.am կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եղբայրն է։