Много у нас диковин, каждый чудак-Бетховен

Много у нас диковин, каждый чудак-Бетховен

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Много у нас диковин, каждый чудак-Бетховен

Նորից հիշեցի խորհրդային տարիներին տարածված այս երգի բառերը։

Այսօր Հայաստանում ամեն անհաջողակ, կիսագրագետ, միջակություն, ոչնչություն, զերծ տարրական վերլուծական մտքից և տրամաբանությունից, ով բացարձակապես ծանոթ չի, էլ չասենք գիտակ, համաշխարհային, հայոց պատմությանը, քաղաքագիտությանը, միջազգային իրավունքին, լինելով չկայացած ռեժիսոր, լրագրող, այդ թվում փաստաթղթեր կեղծած և բանակից թռած, վաստակ ունեցող մարդկանց մասին զրպարտություններ տարածող, «ժառանգություն» կուսակցության միջանցքներում քարշ եկող, հազար ու մի ճամբար փոխած, իրենց իրավունք են վերապահում «դեմքի խելոք» արտահայտությամբ քաղաքական-տարածաշրջանային վերլուծություններ անել։ Սրանք երեկ հավաքվել և կատարում էին իրենց տերերի հերթական հրահանգը՝ ամեն գնով կործանել Արցախն ու Հայաստանը։

Հ․Գ․ Սրանց անունները չեմ տալիս, միայն էջս չպղծելու համար»։