Երեխեք, գիտե՞ք՝ ով է ձեր դեմ ոստիկաններ բերել․ իրավիճակը լարված է

Երեխեք, գիտե՞ք՝ ով է ձեր դեմ ոստիկաններ բերել․ իրավիճակը լարված է

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը բողոքի ակցիա են իրականացնում համալսարանի մեծ դահլիճում։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ իրենց կարծիքը հաշվի չեն առել ու ռեկտորի պաշտոնակատար են նշանակել Դավիթ Գյուրջինյանին։

«Սիրելի ուսանողներ, եթե հիշում եք, ապա մեր նախորդ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկաններ էին բերել։ Հիմա ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դրսում նորից ոստիկաններ են եկել, սակայն այս անգամ իրավիճակը այլ է։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել՝ ում զանգով են ոստիկանները եկել։ Ոստիկանները եկել են մեր համալսարանի աշխատակցի զանգով։ Դեկանի պաշտոնակատար Բելլա Մարգարյանը, սիրելի ուսանողներ, ձեր դեմ ոստիկաններ է բերել։ Էլ չենք լռելու, երեխեք։ Իմացեք այսուհետ՝ ով ով է»,- քիչ առաջ դիմելով ուսանողներին՝ ասաց Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը։