«Անորսալի վրիժառուներ»․ խորհրդային առաջին «վեսթերնը»՝ հայ ռեժիսորի նկարահանմամբ

«Անորսալի վրիժառուներ»․ խորհրդային առաջին «վեսթերնը»՝ հայ ռեժիսորի նկարահանմամբ

Սկիզբը՝ այստեղ:

Մաս-2-րդը ՝ այստեղ:

Մաս 3-րդ

«Անորսալի վրիժառուների» ստեղծման հարցում մնում էր կարգավորել մեկ կարեւոր հարց եւս՝ հորինել պատշաճ անվանում կինոնկարի համար։ Էդմոնդ Քյոսայանը հայտարարում է նկարահանող խմբի ներսում անվանման մրցույթ։ Սկզբում առաջարկվում է կինոնկարն անվանել «Գուլյայ-Պոլյայի անորսալիները», հետո՝ «Գուլյայ-Պոլյայի վրիժառուները», իսկ վերջում արդեն Միշա Մետելկինն ու Վիտյա Կոսիխն առաջարկում են վերջնական անվանումը՝ «Անորսալի վրիժառուներ»։ 

Նկարահանումները մեկնարկում են 1966 թվականին Ուկրաինայում։ Նիկոլաեւ քաղաքից նրանց համար հատկացվում է քառասուն նժույգ։ Կինոնկարի պլանավորման ընթացքում Քյոսայանը նայում է բազմաթիվ ամերիկյան վեսթերններ, վերցնում գաղափարներ հոլիվուդյան կինոարդյունաբերությունից, որոնք մնում էր, որ կյանքի կոչվեին։ Երեք ամիս դերասաններն անվան «երիտասարդ մարտիկի ուսումնական դասընթաց»։ Նրանց հետ պարապում էին ըմբշամարտի, ձիասորտի, ջրացատկի, դաշույն նետելու սպորտաձեւերի հետ կապված մասնագետները։ Երիտասարդ դերասանները այնքան էին ոգեւորված տեղի ունեցածով, որ ցանկանում էին ինքնուրույն կատարել բոլոր հնարքները։ 
Քյոսայանի կնոջ՝ Լաուրա Գեւորգյանի խոսքերով, ռեժիսորի ցանկությունն առաջին հերթին արկածային կինոնկար նկարահանելն էր՝ բոլոր երեխաների համար։ Ռեժիսորի ընթացքը բնակություն է հաստատում նկարահանումների վայրից ոչ հեռու, ուկրաինական գյուղում։ Այդ ժամանակ ավագ որդին՝ Դավիթը դեռ վեց տարեկան էր, կրտսերը՝ Տիգրանը՝ ընդամենը վեց ամսական։

Սակայն նկարահանումները նաեւ զերծ չէին արտակարգ իրավիճակներից։ Մի անգամ լուրջ վնասվածք է ստանում Վիտյա Կոսիխը, հերթական բարդ հնարքը կատարելիս։ Բարեբախտաբար կոտրվածքներ չեղան, սակայն դեմքի վրա սպիեր մնացին։  Բավականին բարդ նկարահանումներից հետո, վերջապես կինոնկարը պատրաստ էր։ Պրեմիերան տեղի է ունենում «Ռոսիա» կինոթատրոնում։ Ներկա գտնվողները պարզապես դուռ լուսամոտ էին կոտրում, որպեսզի հայտնվեին կինոդահլիճում։ Առաջին ցուցադրություններից իսկ պարզ էր, որ «Անորսալիները» պետք է շարունակություն ունենան։ Հաջողությունը պարզապես փառահեղ էր։ Հանդիսատեսը «ճնշում» էր «Մոսֆիլմի» ղեկավարությանը, որ «Անորսալիների» շարունակությունը նկարահանվի։ Կարճ ժամանակում թողարկվում են նաեւ հաջորդ մասերը՝ «Անորսալիների նոր արկածներն» ու «Ռուսական կայսրության թագը կամ կրկին Անորսալիները»։ «Անորսալիների» շարունակությունն հանդիսացող հաջորդական երկու կինոնկարներն իհարկե առաջինի հաջողությունը չունեցան, սակայն այնուհանդերձ, սիրվեցին հանդիսատեսի կողմից։ 

Հետաքրքիր էր թե ինչ կյանքի ընթացք ունեցան գլխավոր չորս հերոսները։ Վալյա Կուրդյուկովան երրորդ մասի նկարահանումներից անմիջապես հետո հայտարարեց, որ դերասանական աշխատանքը իր համար չէ։ Սովորեց կրկեսային ուսումնարանում, իսկ հետո արդեն գլխովին նվիրվեց ընտանիքին։ 

Միշա Մետելկինը եւս դերասան չդարձավ։ Ավարտեց ԲԳԻԿ-ի տնտեսագիտական բաժինը, կարճ ժամանակ եղավ ֆոտոթղթակից, 90-ական թվականներին սկսեց զբաղվել բիզնեսով։ 
Վասիլի Վասիլեւը հրավեր ստացավ հանդես գալու գնչուական «Ռոմեն» թատրոնում, մի քանի տարի անց տեղափոխվեց «Լենկոնցերտ», որտեղ աշխատեց քսան տարի։ 90-ականներին գլխավորեց Տվեր քաղաքի գնչուական մշակութային կենտրոնը։ 
Վիկտոր Կոսիխը միակն էր, որ մնաց կինոյի ասպարեզում։ Մոտ հիսուն կերպար մարմնավորեց խորհրդային եւ ռուսական կինոյում, սակայն Դանկայի կերպարը մնաց նրա կինոկարիերայում չգերազանցված։ Մահացավ 2011 թվականին՝ 61 տարեկան հասակում։ 

Ռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը եւս բավական վաղ է մահացել՝ 58 տարեկանում։ Հասցրել է նկարել 14 կինոնկար։

Մարիա Սաննիկովա 
Mir 24.ru

Արամ Յանին