Ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլև Նիկոլ Փաշինյանին էլ կարող է միջորդեն դատարան հրավիրել

Ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլև Նիկոլ Փաշինյանին էլ կարող է միջորդեն դատարան հրավիրել

«Բարձրագույն դատական խորհուրդը գործը քննող դատավորին նախազգուշացում հայտարարելով փաստել է, որ տվյալ դատավորը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված ընթացակարգերում օրենք է խախտել՝ ի վնաս պարոն Քոչարյանի»։ Այս մասին այսօր Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ կան ակնհայտ հիմքեր, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։ 

Ալումյանը նշեց նաեւ, որ ներկայացրել են միջնորդություններ, թե որ վկաները պետք է ներկայանան դարտարան․ վկաների ցուցակն էլ կազմած է տասը հոգուց: Մինչդեռ մեղադրող կողմը ներկայացրել է 800 հոգուց բաղկացած ցուցակ:

Հարցին՝ արդյոք պաշտպանների կազմած վկաների ցուցակում առկա՞ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, նա ասաց, որ ոչ, սակայն չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում կարող են նման միջնորդություն ներկայացնել ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ նաև Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրելու համար։ «Այս պահին մենք ունենք տասը հոգանոց ցուցակ։ Մեր ցուցակի մեջ կան Սամվել Մայրապետյանի և Միքայել Հարությունյանի անունները, իսկ մեղադրող կողմը ներկայացրել է վկաների 800 հոգանոց ցուցակ»։ 

Հիշեցնենք, որ այսօր դատարանը լսում էր Ռ․Քոչարյանի խափանման միջոցի հարցը, սակայն դատարանն այսօր դրան չանդրադարձավ, քանի որ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին: Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն էլ հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի վաղը: