Փաշինյանի ընկերը դպրոցի տնօրեն է նշանակվել

Փաշինյանի ընկերը դպրոցի տնօրեն է նշանակվել

Մենք տեղեկացանք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջևանի սպորտդպրոցի տնօրեն: Նա աշխատում էր Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սա այն դպրոցն է, որն ավարտել է Նիկոլ Փաշինյանը։

Մինչեւ հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը բացառում էր խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով նշանակումները, սակայն պարզվեց դրանք լոկ դատարկ խոսքեր էին՝ նա ասում է մի բան, անում ճիշտ հակառակը՝ ամենուրեք տեղավորելով իր մանկության եւ պատանեկության ընկերներին, իր եւ իր կնոջ բարեկամներին։

Իջևանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ով է նշանակվել Իջեւանի սպորտդպրոցի տնօրեն։ Մեզ տեղեկացրին, որ Սարմեն Ամիրյանը վերջերս նշանակվել է սպորտդպրոցի տնօրենի ԺՊ, քանի որ տնօրենն իր դիմումի համաձայն` առողջական խնդիրների պատճառով ազատման դիմում էր գրել: Թե երբ է լինելու տնօրենի ընտրությունը և ի՞նչ հիմքով է ԺՊ նշանակվել Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը, քաղաքապետարանի աշխատակիցը տեղյակ չէր:
 

Լուսանկարում սեղանի վերևում նստած կարմիր վերնաշապիկովը սպորտդպրոցի նորանշանակ տնօրենն է։