Դրամը կարժեզրկվի՞

 Դրամը կարժեզրկվի՞

Մոտ ապագայում դրամի արժեզրկման վերաբերյալ շրջանառվող լուրերին պատասխանելով՝ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ասաց, որ ճիշտ հակառակ տենդենցն է նկատվում, մարդիկ սկսել են վստահել դրամին և դրամի արժեզրկման վտանգ չկա․

« Մենք ունենք Դոլարիզացիայի մակարդակի դանդաղ նվազում։ Եթե վերջին մի քանի տարիների կտրվածքով փորձենք դինամիկան նայել, ապա մենք ունենք դրամայնացման աճ, այսինքն՝ մարդիկ սկսում են ավելի շատ վստահել դրամին, իրենց խնայողությունները պահել դրամով, ու իրականում մենք փորձեցինք հաշվել, թե արժե՞ր նման վաքագիծ ունենալ , և պարզվեց, որ այո։ Եթե վերջին 10 տարիների ընթացքում՝ հաշվի առնելով 2009 թվականի շոկը, 2014 թվականի շոկը, անգամ եթե մարդիկ դրամով խնայեին, իրական արտահայտությամբ իրենք ավելի շատ կշահեին, քան եթե արտարժույթով են խնայում։

Հենց այդ վարքագիծն էլ մենք տեսնում ենք մարդկանց մեջ ։ Ժամանակի ընթացքում վստահությունը, հավատը՝ դեպի դրամային ներդրումներ, փոխվում է մարդկանց մոտ։ 2018 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ մենք ունենք և դրամային և դոլարային ավանդների աճ , բայց դրամայինի շատ ավելի արագ տեմպերով աճ, քան թե արտարժույթայինի»։