Կորոնավիրուսը չի շրջանցել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նույնիսկ վարակել է նախարարության առանցքային դեմքերին։ Մեր հարցին ի պատասխան նախարարի խոսնակն ասաց, որ նախարարը թեստ է հանձնել, պատասխանը բացասական է, այժմ ինքնամեկուսացել և աշխատում է տնից։ Իսկ ինչու է մեկուսացել, եթե թեստը բացասական է։ Մեզ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նախարարի օգնականները, մասնավորապես Մուշեղ Հովսեփյանը, որը նախարարի աջ ձեռքն է, թեեւ նախարարությունում ասում են, որ հակառակը՝ նախարարն է նրա աջ ձեռքը։ 24-ամյա օգնականն է դե ֆակտո կառավարում նախարարությունը, նա է աշխատում նախարարի մալբրի համակարգով, նա է նախարարության աշխատակիցներին հրահանգներ տալիս, նկատողություններ անում։ Մենք տեղեկացանք, որ կորոնավիրուսով են վարակվել նաև փոխնախարար Սմբատ Սաիյանի վարորդն ու աշխատակազմի ղեկավար Ստեփան Մաչյանի օգնականը։ Նախարարի խոսնակը մեր հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ վերընշված անձինք վարակվել են, չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ դա բժշկական գաղտնիք է։ Հարցը վերաձևակերպեցինք․ նախարարի աշխատակազմում կա՞ն վարակվածներ, նա այս անգամ էլ «այո» կամ «ոչ» պատասխանելու փոխարեն գրավոր հարցում պահանջեց, որին կապատասխանեն 5 օր անց, հնարավոր է նույնիսկ մեկ ամիս հետո՝ երբ հիվանդներն արդեն առողջացած կլինեն։
Հասարակություն
Ամենաընթերցված
Սոչիում արտակարգ իրավիճակ է
Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...
Մեդվեդևը զգուշացրել է ՀՀ քաղաքացիներին՝ ծանր հետևա...
Ռուսաստանի հետ հաստատված կապերի խզումը կհանգեցնի Հայաստանի «անխուսափելի, ծանր հետևանքների շարքային ք...
Ի՞նչ է գուժում «պուտինյան ռեժիմի» ավարտի մասին նոր...
Հայաստանում մեկնարկել է «փորձագիտա-քաղաքական» տգիտության ու տկարամտության երկրորդ ալիքը: Առաջինը 202...
Նիկոլն այլևս օրինական չէ
Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...
×
❮
❯