Դատախազության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Դատախազության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մեր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի մի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տվյալ վարչության աշխատակիցներին մեկուսացրել են, մինչդեռ մյուս վարչությունները շարունակում են նույն ռեժիմով աշխատել։

Տեղեկության վերաբերյալ գլխավոր դատախազությունից հաստատեցին տեղեկությունը. «ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ներկայումս նա ստանում է համապատասխան բուժում: Վիճակը լավ է, ըստ մեր ունեցած տեղեկատվության առկա է բարելավման դինամիկա: 

Նրա մոտ ջերմություն և այդ վիրուսային հիվանդության լուրջ ախտանշաններ չեն եղել:  
Նրա հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանց մոտ համապատասխան հիվանդութան կլինիկա ունենալու վերաբերյալ տվյալներ առայժմ չունենք: Ախտանշանների ի հայտ գուլու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար: 
ՀՀ գլխավոր դատախազությունում միջոցներ են ձեռնարկվում աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածումն կանխելու համար: Նախ՝ արդեն տևական ժամանակ է, աշխատակիցների մեծ մասը, այդ թվում նաև դատախազները, աշխատանքային գործունեությունն իրականացնում են բնակույթան կամ փաստացի գտնվելու վայրում ինքնամեկուսացման պայմաններում: Իսկ աշխատանքի հաճախող բոլոր աշխատակիցները պարտադիր ամեն օր ջերմաչափվում են, դատախազության վարչական շենքերում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Վերջին անգամ կրկնակի ախտահանում իրականացվել է այս շաբաթ կիրակի օրերին: Բացի այդ, բոլոր աշխատակիցները, աշխատասենյակներն ապահովված են ալկոգելներով կամ այլ ախահանիչ միջոցներով»։