Մեր տեղեկություններով՝ երեկ, երբ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը մուտք է գործել դատարան, նրան են մոտեցել Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը եւ զգուշացրել, որ եթե շարունակի իր ակտիվությունը, անհետեւանք չի մնա։ Սպառնացել են, որ եթե շարունակի գնալ ՍԴ, իրենք կդիմեն ՀՔԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել իշխանության զավթման հոդվածով: Մենք կապվեցինք տիկին Գյուլումյանի հետ եւ փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ «Գիտեք ինչ, նախ՝ Դիլանյանն իմ մոտ չի եկել, եւ երկրորդ․ թե ես ինչ եմ խոսում իմ գործընկերների հետ, դա հո չե՞մ դարձնելու «Հրապարակի» քննարկման առարկան»։ Փաստորեն, եղել է նման խոսակցություն։ «Ես չեմ կարող ասել, թե ինչ եմ խոսել իմ գործընկերների հետ»։ Ձեզ ասել են, որ Ձեր ակտիվությունն անհետեւանք չի մնա։ «Ես Ձեզ ասում եմ, որ չեմ ասելու, թե ինչ եմ խոսել գործընկերներիս հետ, Դուք շարունակում եք»։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել...
Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը, որը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին նշա...
«Հրապարակ»․ Պաշտոնանկություններ են սպասվում
Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի «չիստկան», ըստ որոշ տեղեկությունների, չի շր...
ՍԴ-ն հրապարակել է որոշումը․ մանրամասներ
Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։ Հիշեց...
Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են...
Երգիչ Անդրեի եւ նրա նախկին կնոջ` Անի Օհանյանի հարաբերությունները գնալով սրվում են։ «Հրապարակ»-ի տեղե...
×
❮
❯