Տվյալ մեքենան մեր ընտանիքին չի պատկանում. Առուշանյանի հայրը հերքում է

Տվյալ մեքենան մեր ընտանիքին չի պատկանում. Առուշանյանի հայրը հերքում է

Ինչպես ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, Երեւանում հունվարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել։

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։ 

Մամուլում շրջանառվում էր այն տեղեկությունը, որ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։ Կապ հաստատեցինք Առուշ Առուշանյանի հոր՝ Գագիկ Առուշանյանի հետ, պարզելու համար՝ ի՞նչ մանրամասներ է իրենց հայտնի, ու՞մ են կասկածում։ 

Առուշանյանը հայտնեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․ «Տվյալ մեքենան մեր ընտանիքին չի պատկանում, հետևաբար՝ դեպքի մասին մանրամասներ, առավելևս՝ կասկածյալների վերաբերյալ տեղեկություններ չեմ կարող հայտնել»։