Այլ

Ի՞նչ է եղել Պրիգոժինի հետ․ Պուտինի արձագանքը

Ի՞նչ է եղել Պրիգոժինի հետ․ Պուտինի արձագանքը

ՌԴ քննչական կոմիտեի ղեկվար Ալեքսանդր Բաստիրկինը զեկուցել է, որ Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել։  Այս մասին «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ամենայն հավանականությամբ օդում կախված հարց կա, թե ինչ է պատահել ընկերության ղեկավարության հետ և այլն։ 
Դե, մենք գիտենք ավիավթարի մասին, քննչական կոմիտեի ղեկավարն ինձ զեկուցեց բառացիորեն օրերս, ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների մարմիններում հայտնաբերվել են ձեռքի նռնակների բեկորներ։ Ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ «Վագներ» ՌՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մահացել է օգոստոսի 23-ին։ Այդ օրը նա և ևս 9 անձ զոհվել են Տուլայի մարզում՝ Մոսկվայի Սանկտ Պետերբուրգ թռչելու ճանապարհին՝ Embraer Legacy մասնավոր ընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image