Հերթական հիասթափությունը. Ավետիք Իշխանյան

Հերթական հիասթափությունը. Ավետիք Իշխանյան

Այսպիսով Բարձրագույն Դատական Խորհուրդ կոչվող կառույցը (ԲԴԽ), որոշում ընդունեց խիստ նկատողություն հայտնել դատավոր Զարուհի Նախշքարյանին։ Պարզվում է դատավոր Նախշքարյանը ընդվզել է վարչապետ կոչեցյալի «վնգստացող դատավորներ» գարշարտահայտությանը, որի համար էլ պետք է ընդուներ ինքնաբացարկը։ Իրականում, հենց ԲԴԽ կոչվող կառույցը պետք է խիստ հայտարարություն ընդուներ վարչապետ կոչեցյալի խոսքի առնչությամբ, պաշտպանելով դատավորների անկախությունը։

Իհարկե, կարելի էր չզարմանալ, քանի որ այդ ԲԴԽ կոչվող կառույցը գլխավորում է հայտնի կեղծարար, անսկզբունք, հակապետական գործիչը։ Ինձ ցավ է պատճառում, որ այդ նույն ԲԴԽ կառույցի ղեկավարի կամակատարներն են իմ կողմից ժամանակին շատ հարգված իրավաբաններ Վիգեն Քոչարյանն ու Դավիթ Խաչատուրյանը։ Երկուսի հետ էլ եղել եմ ջերմ հարաբերությունների մեջ և համոզված եղել, որ նրանք և գիտականորեն և իրենց համոզմունքներով խորապես հասկանում են իրավական պետություն, իշխանությունների տարանջատում, անկախ դատական իշխանություն հասկացողությունները։ Ավաղ, պարզվում է նրանք ընդամենը ամենասովորական կարիերիստներ են,անսկզբունք,անարժանապատիվ, թքած ունենալով իրենց իբր ստացած գիտելիքների վրա։

Ավետիք Իշխանյան