Տաթևի ճանապարհն այս պահին կաթվածահար է (տեսանյութ)

Տաթևի ճանապարհն այս պահին կաթվածահար է (տեսանյութ)

Սա Տաթևի ճանապարհն է մի փոքր ձյուն է տեղացել, այն կաթվածահար է եղել, ավտոշարասյան ծայրը չի երևում։ Սա իբր Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհն է, որի շինաշխատանքներն ավարտվել են երեկ եւ որի մասին Փաշինյանն այսօր կառավարության նիստում վստահեցնում էր, թե իդեալական ճանապարհ է։

Կարելի է պատկերացնել թե ինչ կկատարվի այս ճանապարհին ձմռանը. այն պարզապես անանցանելի կդառնա։

Հիշեցնենք, որ երեկ գիշերվանից Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական կողմը մաքսակետ է դրել, և Հայաստանի քաղաքացիները կկարողանան այդ ճանապարհով անցնել միայն, որոշակի մաքսատուրք կամ ինչպես ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էր հայտարարել, ինչ-որ բան վճարելուց հետո։

Մանրամասն՝ տեսանյութում