Տիկին, տեղի՛ն է ձեզ չվստահելը․․․

 Տիկին, տեղի՛ն է  ձեզ չվստահելը․․․

Մանկահասակ երեխաների հետ կապված թեման ամենազգայունն է։ Հենց դա է պատճառը, որ այդ թեմայով կարող են խոսել այնպիսի մարդիկ, ովքեր վայելում են հանրության սերն ու հարգանքը։ Ովքեր իրենց կենսագրության մեջ չունեն ստվերոտ, աղմկոտ, սկանդալային էջեր։ Ովքեր որևէ կազմակերպությունից, դրսից չեն սնվում, ընտանիքի ազգային արժեքների, սրբությունների կրողն են։ Ամենակարևորը՝ երբ դու որևէ բան ես առաջարկում մանկահասակ երեխաներին, պետք է հասկանալ, թե ով է պաշտպանում առաջարկդ։ Ովքե՞ր են քո շուրջը։

Տիկին Լարա, ձեր էջում կան գրառումներ, որտեղ ԼԳԲՏ համայնքի անդամները ձեզ պաշտպանում, ոգևորում են։ Տեղյակ եք նաև, որ այս պահին ԼԳԲՏ անդամների ֆեյսբուքյան էջերը քննարկումներից վառվում են, նրանք խիստ մտահոգ են, անհանգստացած, որ հայ ծնողը «գրողի ծոցն է ուղարկում «ձեր ցուցումները»․․․ ԼԳԲՏ անդամների գրառումներով չծանրաբեռնեմ, բայց երևի կընդունեք, որ ձեր գիրքը հիմնականում պաշտպանում են ԼԳԲՏ անդամները։ Սա ի՞նչ է նշանակում։ Այդ հարցը դուք տվե՞լ եք ձեզ։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ հայ ծնողը իր մանկահասակ երեխայի սեռական դաստիարակությունը կհանձնի՞ այն մարդկանց, որոնց սեռական կողմնորոշումը այլ է։

Վերջերս մեկը պատմում էր, որ Վաշինգտոնում իրենց կոլեկտիվին հրավիրել էին հյուրընկալության։ Նույնասեռական ամուսիններ էին։ Պատմում է, որ նույնասեռականի «ամուսինը» տանը չէր։ Գիտե՞ք ինչ էր ասում «կինը»՝ ամուսինս տանը չէ, որովհետև դա կարող է դիտվել որպես քարոզչություն։

Տեսեք մարդկանց գիտակցական մակարդակը։ Բայց դուք՝ շրջապատված ԼԳԲՏ անդամներով, ողջ համայնքով լծվել եք մեր մանկահասակ երեխաների սեռական դաստիարակության քարոզչությամբ։ Դա քարոզչություն չե՞ք համարում։ Ո՞վ է ձեզ տվել այդ ազատությունը։ Ինչու՞ մեր երեխաների սեռական դաստիարակությունն ամենաշատը հուզում է ԼԳԲՏ անդամներին։ Այսքանը։

Տիկին, տեղի՛ն է  ձեզ չվստահելը․․․