Դատի են տվել աքաղաղի պատճառով

Դատի են տվել աքաղաղի պատճառով

Ֆրանսիական Մերձափնյա Շարանտ դեպարտամենտում հարեւանները դատի են տվել իրենց հարեւանուհուն այն բանի համար, որ վերջինիս աքաղաղը խանգարում է իրենց քնել։ Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։ Բիրոն ընտանիքը մեղադրել է Կորին Ֆեսոյին այն բանի մեջ, որ վերջինիս Մորիս անունով աքաղաղը խախտել է հանրային կարգը։ Հայցվորները կարծում են, որ աքաղաղը ծուղրուղու է կանչում չափազանց վաղ եւ արթնացնում հարեւաններին ու խաթարում անդորրը։ Որպես պատճառված վնասի փոխհատուցում Բիրոնները պահանջել են 1000 եվրո, որը ուղղվելու է բարեգործական նպատակների համար։ Իրավիճակը ստացել է բավական լուրջ հանրային արձագանք եւ շատերը մեկնել են Շարանտ՝ աջակցելու Կորին Ֆեսոյին եւ նրա Մորիս անունով աքաղաղին։ Համացանցում էլ շատերը կարծում են, որ գյուղական բնակավայրերում դա նորմալ է եւ որեւէ հակաօրինական բան չկա դրանում։ Բիրոնների փաստաբանն էլ հայտարարել է, որ նման աղմկահարույց զարգացումից հետո զույգը ափսոսանք է հայտնել, որ նման կերպ է վարվել։