Լիոնել Մեսսին տուգանայինից գեղեցիկ գոլ է խփել

Լիոնել Մեսսին տուգանայինից գեղեցիկ գոլ է խփել

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Լա Լիգայի ներկա սեզոնում խփել է իր առաջին գոլը՝ այն գեղեցիկ կերպով իրացնելով տուգանայինից։ Գոլը խփել է «Սեւիլիայի» հետ հանդիպման ժամանակ, որտեղ կատալոնացիները ջախջախից հաղթանակ են տարել 4։0 հաշվով։ Գոլերով հանդես են եկել նաեւ Սուարեսը, Վիդալն ու Դեմբելեն։ Այսպիսով «Բարսելոնան» 16 միավորով Իսպանիայի առաջնության տախտակին երկրորդ հորիզոնականում է։