Հասարակություն

Ու շարունակելու եմ ուղղաթիռով գնալ, հետո ի՞նչ․ Վահե Հակոբյան

Ու շարունակելու եմ ուղղաթիռով գնալ, հետո ի՞նչ․ Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հարցրինք, թե ինչպես կարող է մեկնաբանել իշխանական շրջանակներից տարածվող այն տեսակետը, որ Սյունիքի ակցիան ինքն էր կազմակերպել՝ Ռոբերտ Քոչարյանի դրդմամբ․

«Պարզապես չեմ էլ ուզում մեկնաբանել, էդ Սիլվայի ասածն եք երևի մեկնաբանում (խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է- Կ․Ս), Ես Սիլվային չեմ ճանաչում, ինքն էլ ինձ չի ճանաչում, և առհասարակ էդ կինը ինչպե՞ս է իրեն թույլ տալիս այդպիսի հայտարարություններ անել, դա ինձ մոտ առնվան զարմանք է առաջացնում»,- պատասխանեց Վահե Հակոբյանը։ Դիտարկմանը, որ Սիլվա Համբարձումյանը նաև մեղադրում էր, որ ինքը մարզպետ եղած ժամանակ ուղղաթիռով էր գնում աշխատանքի, Հակոբյանը պատասխանեց․

«Հետո ի՞նչ, ու շարունակելու եմ ուղղաթիռով գնալ, հետո ի՞նչ։ Ես հիմա էլ եմ ուղղաթիռով թռնում, մարզպետ եղած ժամանակ էլ, հետո ի՞նչ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image