ԲԴԽ-ն այնուամենայնիվ կարողացավ ճնշել

ԲԴԽ-ն այնուամենայնիվ կարողացավ ճնշել

«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվեց։ 

Նշենք, որ մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ է արտահայտվել միայն 17-ը։ Դատավորների ընդհանուր նախորդ ժողովը տապալվել էր, քանի որ դատվորների մեծամասնությունը օրակարգը չէր հաստատել, քանի որ ԲԴԽ-ն միայն մարզերի դատավորներին էր ծանուցել ԲԴԽ դատավոր անդամի թափուր հաստիքին թեկնածությունը առաջադրելու համար, ինչը օրենքի խախտում է։

Երեկ էլ Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով դատավորներին տեղի չտալ ճնշումներին, փաստորեն ԲԴԽ-ն այնուամենայնիվ ճնշել կարողացել է։