Մարտի 1-ի զոհերին հարգեց, Հայոց բանակի օրը Եռաբլուր չգնաց

Մարտի 1-ի զոհերին հարգեց, Հայոց բանակի օրը Եռաբլուր չգնաց

2020 թվականին Մարտի 1-ի գործով տուժողների որոշ իրավահաջորդներ, այդ թվում Սարգիս Քլոյանը՝ զոհված Գոռ Քլոյանի հայրը, դատական հայց են ներկայացրել սևազգեստ մայրերի՝ «Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի եւ «Ինձ բացակա չդնեք» հ/կ նախագահ Սաթիկ Խլղաթյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, պահանջելով նյութական փոխհատուցում եւ հրապարակային ներողություն:

Մարգարիտա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2020-ից մինչ օրս տեւող դատավարության արդյունքում գործը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով, սակայն վերաքննիչ դատարանը գործը վերանայել է` հիմա դատական գործն ընթացքի մեջ է: Մարգարիտա Խաչատրյանի պնդմամբ` մարտի 1-ի գործն օրվա իշխանությունների պատվերն է: «Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին այցելեց մարտի 1-ի զոհերի գերեզմանին, սակայն Հայոց բանակի տոնին Եռաբլուր չգնաց: Դե իր արած գործերն են, կոծկելու համար այցելում է», - նշում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա` արդարությունն անպայման հաղթելու է, իսկ գործի մեղավորներն իրապես ենթարկվելու են պատասխանատվության, սակայն այս կերպ սևազգեստ մայրերին ցավեցնելն անկարելի է: