Արմեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր

Արմեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Արման Վարդանյանը դարձել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված պատանեկան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը։ 

Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։0 հաշվով պարտության մատնեց ղրղզ Ժանբոլատ Տուրատբեկովին։

Հիշեցնենք, որ նախօրեին պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը, իսկ 65 կգ քաշային Արման Խաչիկյանը և 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է։