Գորիսի համայնքապետարանի մյուս աշխատակցուհին ևս չկալանավորվեց

Գորիսի համայնքապետարանի մյուս աշխատակցուհին ևս չկալանավորվեց

Երեկ Գորիսի փոխհամայնքապետերից Իրինա Յոլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցների։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Տաթև Գրիգորյանի, րոպեներ առաջ մերժեց Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներից Արմինե Չոփչյանին կալանավորվելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատավոր Մակինյանն էլ ժամեր առաջ էր մերժել Գորիսի համայնքապետարանի ձերբակալված մյուս աշխատակցին՝ Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը։ Իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, գրել էինք, որ րոպեներ առաջ բավարարել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունը, իսկ Իրինա Յոլյանի կալանավորման հետ կապված որոշումը հրապարակվելու է այսօր՝ 22։30-ին։ Գործը մակագրված է Ֆարխոյանին։