Տոնոյանը ծառայողական քննություն է նշանակել վատորակ մսի հարցով

Տոնոյանը ծառայողական քննություն է նշանակել վատորակ մսի հարցով

«Անթույլատրելի վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»։

Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ մեղավորները միանշանակ կպատժվեն։ «Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք»,-գրել է նա։