Երբ է սկսվում Մեծ Պահքը

Երբ է սկսվում Մեծ Պահքը

Այսօր՝ մարտի 3-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանի տոնը, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է: Բարեկենդան՝ նշանակում է բարի կենդանություն: Բարեկենդանի տոնախմբությունը այսօր կմեկնարկի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված առավոտյան պատարագից։ Հետո տոնական երթի մասնակիցները Հանրապետության հրապարակով կքայլեն մինչև Ազատության հրապարակ։

Ըստ ավանդույթի՝ ճանապարհին կոչ կանեն անցորդներին միանալ տոնախմբությանը, որպեսզի հնարավորինս շատ մարդ հավաքվի։ Ժամը 13.30-ին դիմակներով կարելի է միանալ ուրախ շքերթին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Ազատության հրապարակ: Տոնը նշում են Մեծ Պահքից մեկ օր առաջ,այսինքն վաղը սկսվում է Մեծ Պահքը, ավարտվում է Զատիկի օրը։ Հնում Բարեկենդանի օրը յուղոտ սնունդ էին ուտում՝ ասես էներգիա հավաքելով Բուն Բարեկենդանի օրը կարելի է այն, ինչ արգելվում է պահքի օրերին, այդ պատճառով հայերը միշտ մեծ շուքով էին նշում այդ տոնը։