Փոփոխություններ ՀԱՊԿ-ում

Փոփոխություններ ՀԱՊԿ-ում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որպեսզի ՀԱՊԿ-ում սահմանվի գործընկերոջ ինստիտուտը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր մարմնի՝ Խորհրդի նիստերի անցկացման համար հնարավոր դարձնել ոչ միայն պետությունների ղեկավարների, այլ նաեւ վարչապետների մասնակցությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Արտաքին գործերի նախարարությանը արտոնվել է այս փաստաթղթերի մշակման ժամանակ իրականացվելիք բանակցություններում ոչ սկզբունքային փոփոխությունների ներմուծումը համարել ընդունելի։ ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակը տարբեր է, քան դիտորդի կարգավիճակը եւ այս կարգավիճակը կստանան այն պետությունները կամ կազմակերպությունները, որոնք ցանկություն կհայտնեն փոխշահավետ համագործակցել ՀԱՊԿ-ի հետ։

Գործընկերները, ի տարբերություն դիտորդների, կստանձնեն որոշակի պարտավորություններ՝ ՀԱՊԿ միջոցառումներում։