Բաղդադն իր տարածքը չի տրամադրի ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ գործողությունների համար

Բաղդադն իր տարածքը չի տրամադրի ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ գործողությունների համար

Բաղդադը եւ ոչ մի պարագայում չի թույլ տա Միացյալ Նահանգներին օգտագործել իր տարածքը՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին ըստ CNN –ի փոխանցման, հայտարարել է Իրաքի նախագահ Բահրամ Սալահը։ «Մենք չենք ցանկանում, որպեսզի մեր տարածքը դառնա միջանկյալ պրացդարմ թշնամական գործողություններ կատարելու համար մեր որեւէ հարեւանի դեմ՝ ներառյալ Միացյալ Նահանգների։ Բահրամ Սալահը հիշեցրել է որ հակա-ահաբեկչական եւ ամերիկյան զորքերը Իրաքում են Բաղդադի հրավերով եւ ունեն միայն մեկ առաքելություն՝ հակազդել ԻՊ-ին եւ բացի այդ, նրանց՝ Իրաքում մնալու ժամկետները սահմանում է Իրաքի կառավարությունը։