Siemens-ը լուծարում է Ռուսաստանի գրասենյակը 

Siemens-ը լուծարում է Ռուսաստանի գրասենյակը 

Siemens AG  ընկերությունը մտադիր է այս տարվա փետրվարին լուծարել Ռուսաստանում իր «Սիստեմս» ՍՊԸ մասնաճյուղը։ Այս մասին հայտնում է DW-ն։ Նման որոշում կայացվել է, հաշվի առնելով, որ Ռուսաստանում այլեւս հնարավոր չէ ծավալել այն գործունեությունը, որը ընկերությունը ծավալում էր մինչ այս, այսինքն՝ զբաղվել Siemens-ի արտադրանքի՝ դեպի Ռուսաստան ներկրմամբ։

Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաների հետեւանքով, դեռ 22 թվականի մարտին գերմանական ընկերությունը դադարեցրել էր դեպի Ռուսաստան նոր պատվերների ընդունումն ու նոր պայմանագրերի կնքումը։

Նշենք, որ գերմանական մայր ընկերությունն էլ հայտնել է, որ ռուսական շուկայից հեռանալը Siemens AG-ի վրա նստել է 600 միլիոն եվրո վնաս։