Բախում վրաց-ադրբեջանական սահմանին

Բախում վրաց-ադրբեջանական սահմանին

Վրաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, անցած կիրակի վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածում՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ, Վրաստանի մի խումբ քաղաքացիների եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ տեղի է ունեցել բախում: Վրաստանի ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորել է պահպանել հանգստություն եւ հնարավորություն տալ, որ սահմանազատման հարցերով վրաց-ադրբեջանական հանձնաժողովն աշխատի նորմալ պայմաններում: