Բազմազավակ մայրը յոթնյակ է ծննդաբերել

Բազմազավակ մայրը յոթնյակ է ծննդաբերել

Իրաքում, Դիյալա նահանգում, 25-ամյա կինը բնական ճանապարհով յոթնյակ է ծննդաբերել։ Ինչպես հայտնում է The Standard-ը, երեխաները լիովին առողջ են եւ իրենց լավ են զգում։ Նրանք վեց աղջիկ են եւ մեկ տղա։ Երեխաների զարմացած հայրը՝ Յուսեֆ Ֆադելը խոստովանել է, որ դեռ չէին պլանավորել նոր երեխաներ ունենալ, քանի որ արդեն երեքն ունեն եւ կնոջ հղիությունը անակնկալ է եղել իրենց համար։ Բժիշկները նշել են, որ մոր առողջական վիճակը նույնպես լիովին նորմալ է։