Քիչ առաջ տեղեկացանք, որ, ինչպես եւ կանխատեսել էինք, հրաժարականի դիմում է գրել նաեւ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Հրամանագիրը կհրապարակվի վաղը։ Հերթը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանինն է։ Այսօր Անվտանգության խորհրդում քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ պետի հեռանալու մասին։ Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին եւ շեշտել է դրա անհրաժեշտությունը՝ ոստիկանապետին հրահանգելով ամեն գնով բացել ճանապարհը եւ օժանդակել հանքի գործարկմանը։ Մեզ պատմեցին, որ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված եւ փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է եւ հայտարարել, որ եթե ոստիկանապետն ի վիճակի չէ, այդ օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Խոսակցությունն ընթացել է այնպես, որ ավարտին Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, կամ՝ խոստացել է դիմում գրել։ Վաղը, մեր աղբյուրների պնդմամբ, կհրապարակվի նրա ազատման հրամանագիրը։
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Մեկը կա, եթե փորձվեց ոտքը դնի խորհրդարան, իր համար...
«Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանը քվեարկության արդյունքներն այս օրերին...
Մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյան...
3 օր առաջ 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Գերությունից հ...
Երբ էր գերությունից հայրենիք վերադարձել օրերս մահա...
Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 10-ին քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ռուբիկի Ս...
Ջուր չի լինի․ հասցեներ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...
×
❮
❯