Ինչպես դիտել «Շանթ»

Ինչպես դիտել «Շանթ»

«Շանթ»-ի ARM TVs հավելվածի անվճար ակցիան կավարտվի դեկտեմբերի 20-ին: Շուրջ մեկ տարի օգտատերերը կարողացել են հավելվածից օգտվել անվճար, քանի որ այն գտնվում էր այսպես կոչված թեստային՝ փորձարկման ռեժիմում: Դեկտեմբերի 20-ին այդ փուլն ավարտվում է և հետագա դիտումը հնարավոր կլինի միայն armtvs.com կայքում, առաջարկվող փաթեթներից որևէ մեկին բաժանորդագրման միջոցով:

ARM TVs –ի վճարովի դառնալը հեռուստաընկերությունը պայմանավորում է, այն զարգացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտությամբ: Հավելվածի համար ստեղծված ալիքների ընտանիքին՝ «Shant Premium», «Shant Serial», «Shant Music» և «Shant News», խոստանում են ավելացնել ևս երկուսը: Ի դեպ, ինչպես տեղեկացնում են «Շանթ»-ից, Հայաստանի տարածքում կլինի հասանելի նաև ԱՆՎՃԱՐ բաժանորդագրության փաթեթ, որն իր մեջ ներառում է «Շանթ»-ի և մնացած համապետական ալիքների եթերը: