«Հրապարակ».Իշխանությունն ուսումնասիրում է Հրայր Թովմասյանի «դոսյեները»

«Հրապարակ».Իշխանությունն ուսումնասիրում է Հրայր Թովմասյանի «դոսյեները»
Հրայր Թովմասյան

«Իմ քայլի» մեր աղբյուրի փոխանցմամբ` իշխանությունները շտապում են Վահե Գրիգորյանին ՍԴ «մուտքագրել». «Վահեն հեռահար ծրագրով է ՍԴ գնում. չնայած թիմում նաեւ տեղյակ են Հրայր Թովմասյանի դիրքորոշմանը`  նա հրաժարական չի տալու»: «Ունեինք երկու ճանապարհ`  ժողովրդին կոչ անել ու շրջափակել ՍԴ-ն, ինչպես ԱԺ-ն ու դատարանները, հրաժարական պարտադրել, սակայն կատեգորիկ որոշվել է այդ ուղին չընտրել»:

Կարծում եք` վեթթինգով ինչ-որ բանի կհասնե՞ք։ «Ինչո՞ւ ոչ»: Ի դեպ, մեր տեղեկություններով, արդեն իսկ ուսումնասիրվում են Հրայր Թովմասյանի «դոսյեները»` արդարադատության նախարար եղած ժամանակվա։ Նրա կողմնակիցները պնդում են` «սրտներն ուզածի չափ թող նայեն»։ «Ճիշտ կլինի, որ իշխանությունները մտածեն իրենց` երբեմնի կալանավորված,  գաղտնալսման հերոս Վահեի մասին»,- ասաց իրավաբան մեր զրուցակիցներից մեկը: