Էքսկլյուզիվ

Հրաչյա Հակոբյանը ինքնաբացարկ է ներկայացրել ՔՊ վարչության ընտրությունից

Հրաչյա Հակոբյանը ինքնաբացարկ է ներկայացրել ՔՊ վարչության ընտրությունից

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այն 65 թեկնածուների թվում էր, որոնք Քաղաքացիական կուսակցության վարչության անդամության հայտ են ներկայացրել։ Սակայն քիչ առաջ տեղեկացանք, որ Հակոբյանը ինքնաբացարկի դիմում է գրել։

Պատգամավորը հաստատեց մեր տեղեկությունը, ինչո՞ւ առաջադրվեցիք եւ ինչո՞ւ եք բացարկ ներկայացնում․ «Առաջադրվելու համար վերջնաժամկետ կար դրված, ես էլ այդ պահին չէի որոշել առաջադրվեմ, թե ոչ, ամեն դեպքում հայտը լրացրեցի, որպեսզի մինչեւ վերջնաժամկետը հանկարծ չուշանամ, բայց հետո փոշմանեցի»-, ասաց նա։ 

Փոշմանեցիք, որպեսզի չասեն, թե Փաշինյանի բոլոր բարեկամները նաեւ կուսակցության ղեկավար կազմում են․ «Ոչ-ոչ, ուղղակի իրականում գործ ունենք ընտրությունների հետ, վարչությունն էլ է ընտրություններով ձեւավորվելու, նշանակովի չէ, ես որոշեցի, որ այս անգամ չմասնակցեմ»։

Կասկածներ ունեի՞ք, որ փակ քվեարկության արդյունքում կդառնաք վարչության անդամ ․«Ոչ-ոչ բնավ չէի կասկածում, ուղղակի իրոք չուզեցի այս փուլում առաջադրվել»։
Ի դեպ, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել եւս երկու թեկնածու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image