«Դուխով Հայաստանի» էջում տեղադրված է «Կյանքի խոսքի» համարը

«Դուխով Հայաստանի» էջում տեղադրված է «Կյանքի խոսքի» համարը

Երեկ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնեց, որ ֆեյսբուքորսի հանձնարարականի շրջանակում ձերբակալվել է «Դուխով Հայաստան-բաց հասարակություն» էջի օգտատերը։ Նշենք, որ վերջին գրառումը այս էջում կատարվել է ապրիլի 4-ին՝ հենց նույն թեմայով։ «Սուրբ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց, որ անհապաղ վերացնեն ֆեյկերի բանակը, ովքեր միլիարդավոր դոլարներ են ստանում նախկին ռեժիմից և փորձում են մանիպուլացնել այսօրվա ձախողումները և ներկայացնել այն որպես հաղթանակ․․․․»։

Ուշագրավ է, որ այս էջի վրա տեղադրված է հասցե՝ Թբիլիսյան խճուղի 22/9, և հեռախոսահամար։

Զանգահարելով այդ համարում անակնկալի եկանք, քանի որ գծի այն կողմից պատասխանեցին՝ «Կյանքի խոսք»։

Անձը, ով ներկայացավ որպես «Կյանքի խոսքի» հերթապահ մասի աշխատակից, նշեց, որ իրենք որևէ կապ չունեն ֆեյսբուքյան այդ էջի հետ, ավելին՝ մի քանի անգամ պահանջել են, որ իրենց համարը հեռացնեն։ Սակայն, թե ով է այդ ֆեյք-անձը, կազմակերպությունում պատկերացում չունեին։