«Յութուբը» մանկական կոնտենտը հնարավոր է տեղափոխի այլ հարթակ

«Յութուբը» մանկական կոնտենտը հնարավոր է տեղափոխի այլ հարթակ

«Յութուբ» վիեոհոսթինգը, որը պատկանում է Google կորպորացիային, հնարավոր է հատուկ մանկական կոնտենտի համար նախատեսված հարթակ առանձնացնի, որպեսզի երեխաներին զերծ պահի դատապարտելի բովանդակության կոնտենտին հաղորդակից դառնալուց։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։ Ըստ պարբերականի իրազեկ աղբյուրների փոխանցած տեղեկությունների, նոր հարթակը կկառավարվի YouTube Kids հավելվածի միջոցով։ Մասնագետները սա համարում են բավական ռիսկային նախաձեռնություն, քանի որ մանկական կոնտենտի դիտողները ամենից ակտիվն են ու Google-ին բերում են միլիոնավոր դոլարի եկամուտ գովազդից։ Այդուհանդերձ «Յութուբի» ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց համար կարեւոր է, որպեսզի հոսթինգն ունենա որակական աճ։ Հնարավոր է նաեւ, որ երեխաների դեպքում անջատվի ավտոմատ հաջորդաբար տեսանյութ փոխելու հնարավորությունը, մի բան, որ էականորեն ավելացրեց ցանցի դիտողականությունը, թեեւ մյուս կողմից նաեւ քննադատությունների մեծ ալիք առաջացրեց։