Ամերիկյան YouTube վիդեոհոսթինգը մոտ ապագայում կարգելափակվի, իսկ նրանք, ովքեր դրանից հետո կշարունակեն օգտվել դրանից, կպատժվեն, ասել է Wagner-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
Պրիգոժինի խոսքով՝ Ռուսաստանում YouTube-ը դեռ արգելափակված չէ, հիմնականում այն պատճառով, որ նախագահի աշխատակազմում ենթադրաբար մեծ թվով մարդիկ կան, ովքեր ցանկանում են Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայի հակամարտությունում։
Նրանք, ովքեր դեմ են վիդեոհոսթինգի փակմանը, նրա կարծիքով, հանգստանում և երեխաներին մեծացնում են արտասահմանում, և նրանց համար կարևոր է լսել «ուկրաինացի առաջնորդների պատմությունները»։