Երկրորդ սպանությունը դիրքում. Վարդենիսում կրկին սպա է սպանվել

Երկրորդ սպանությունը դիրքում. Վարդենիսում կրկին սպա է սպանվել

Մեկ օրում 2 սպայի սպանություն է եղել երկրորդ բանակային կորպուսում: 

Քիչ առաջ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ հունվարի 9-ին ժամերի տարբերությամբ Վարդենիսի դիրքերից մեկում սպանվել է լեյտենանտ Միքայել Դանիելյանը: 

Սպանված լեյտենանտի դին առավոտյան ժամը 11-ի սահմաններում են հայտնաբերել, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով զինվորի դին ժամեր շարունակ մնացել է դիրքում, չեն կարողացել հիվանդանոց տեղափոխել:

Մեզ հայտնի դարձավ, որ Միքայելը Ամանորի գիշերը տանն է եղել՝ հարազատների միջավայրում: Ծնողները հետաքրքրվել են ծառայությունից, ասել է, որ ամեն բան լավ է, որեւէ մեկի հետ խնդիր չունի: 

Առավոտյան «Հրապարակը» գրել էր գիշերը տեղի ունեցած մեկ այլ սպանության մասին: Լուսադեմին Վարդենիսի դիրքերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ էր արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։

Ի՞նչ է կատարվում բանակում, ո՞վ է պատասխանատվություն կրելու խաղաղ պայմաններում սպանված սպաների ընտանիքի եւ զավակների առաջ:

Փորձեցինք կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։