2018թ.-ի ապրիլից ՀՀ-ում ՌԴ դեսպան աշխատողն ասելիք չունի՞

2018թ.-ի ապրիլից ՀՀ-ում ՌԴ դեսպան աշխատողն ասելիք չունի՞

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայամետ գործիչները Հայաստանում «persona non grata»
Երկրների միջև ցանկացած պաշտոնական նամակագրություն իրականացվում է բացառապես Արտաքին գործերի նախարարությունների խողովակներով՝ համապատասխան դեսպանությունների միջոցով։ 
ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանը «նոտան» ստացե՞լ է… 
Սա փաստորեն սովորական աշխատանքային հարաբերություն չէ՝ ըստ էության «նոտա» է, որը պարտադիր պետք է անցներ պաշտոնական բոլոր խողովակներով, և բոլոր ընթացակարգերը։ 
2018թ.-ի ապրիլից ՀՀ-ում ՌԴ դեսպան աշխատողն ասելիք չունի՞։ 
Չեք ուզու՞մ հարցնել… 
Չեք ուզու՞մ հարցնել, թե իր տեղակայման երկրում հակառուսական ալիքի հետ կապված ինչ կարծիքի է, և ի՞նչ քայլեր է ձեռնարկել վերջին 4,5 տարվա պաշտոնավարման ընթացքում։

ՀԳ. Իսկ «մեծարգո» Կորոտչենկոն ու «պ-ն» Սլուցկին ցանկալի են…