«Չեմ վախենում նստելուց». Հերթը հասավ Գևորգ Կոստանյանին․ նրան մեղադրանք կառաջադրվի | «Հրապարակ» 26.11.2019

«Չեմ վախենում նստելուց». Հերթը հասավ Գևորգ Կոստանյանին․ նրան մեղադրանք կառաջադրվի | «Հրապարակ» 26.11.2019

Կգործենք ըստ օրենքի. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու են, թե ոչ։
Դիտարկմանը, որ Կոստանյանն ասել է՝ կվերադառնա, երբ դասերն ավարտի, Սասուն Խաչատրյանն ասաց. «Անձը մեղադրյալ է ներգրավվում այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում ապացույցների համակցությունն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար»։
Հարցին՝ Գևորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվու՞մ է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հետ, Սասուն Խաչատրյանն ասաց՝ այո։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»